Չինացին նախկին ընկերուհուն տպավորելու նպատակով $41.000 է ծախսել «Տրանսֆորմերների» բոլոր տոմսերը գնելու համար

12:58 • 27.06.14

Պեկինում բնակվող մի տղամարդ, ում տարիներ առաջ լքել է սիրած կինը, 41.000 դոլար է ծախսել «Տրանսֆորմերներ. Բնաջնջման դարաշրջան» հոլիվուդյան նոր ֆիլմի հարյուրավոր տոմսեր գնելու համար, որպեսզի ցույց տա նախկին ընկերուհուն, թե որքան է ինքը հարստացել։

 

Ինչպես նշում է The Daily Mail-ը, 7 տարի առաջ աղջիկը լքել է չինացուն, երբ վերջինս ֆինանսական վատ դրության պատճառով չի կարողացել նրա համար կինոյի տոմս գնել։


Այժմ նա այնքան է հարստացել, որ կարողացել է գնել Պեկինի 6 կինոթատրոնների բոլոր տոմսերն ու դրանք լիովին անվճար բաժանել բոլոր ցանկացողներին։

 

Տղամարդու՝ առաջին հայացքից անհեթեթ թվացող քայլի միակ նպատակը եղել է ապացուցել նախկին սիրուն, որ կյանքը փոփոխական է և որ նախկինում աղքատ երիտասարդն այժմ դարձել է հաջողակ ու հարուստ մարդ։
 

Չինացին նախկին ընկերուհուն տպավորելու նպատակով $41.000 է ծախսել «Տրանսֆորմերների» բոլոր տոմսերը գնելու համար