Չինաստանում արգելվել է Հիլարի Քլինթոնի գիրքը

16:15 • 27.06.14

Չինաստանի իշխանությունները հրաժարվել են երկրի տարածքում թույլատրել ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի The Hard Choices հուշագրության վաճառքը, որի պաշտոնական շնորհանդեսից թեև 1 ամսից էլ քիչ ժամանակ է անցել, սակայն այն Արևմուտքում արդեն բեսթսելեր է դարձել։

 

Ինչպես նշում է The Guardian-ը, գրքում Քլինթոնը վերհիշում է պետքարտուղարի պաշտոնում անցկացրած 4 տարիներն ու քննադատում Չինաստանի իշխանություններին։

 

Դրանում նա նկարագրում է մի շարք տեսարաններ, որոնք Չինաստանի իշխանություններին ներկայացնում են որպես շատ «դաժան ու ճնշող»։


«Գաղտնիք չէ, որ Ասիայում հակաժողովրդավարական շարժման կենտրոնը Չինաստանն է»,-գրում է Քլինթոնը։
 

Չինաստանում արգելվել է Հիլարի Քլինթոնի գիրքը