«Նիմֆոմանուհին» ֆիլմի աստղը ձերբակալվել է ներկայացման ժամանակ

09:36 • 27.06.14

Ամերիկացի դերասան Շայա Լաբաֆը, որը հանդիսատեսի լայն շրջանակին հայտնի է «Նիմֆոմանուհին» (Nymphomaniac) ֆիլմից, ձերբակալվել է Նյու Յորքում, հայտնում է Vanity Fair-ը:

 

Նա ձերբակալվել է ներկայացման ընթացքում, ինչի առիթով ականատեսները հակասական տեղեկություններ են տալիս: Ըստ որոշ տվյալների՝ դերասանը սկսել է ծխել «Կաբարե» ներկայացման ժամանակ, երբ նրան դուրս են հրավիրել, սկանդալ է սարքել:

 

Ասվում է նաև, որ ձերբակալության ժամանակ նա հայհոյել է ոստիկանին, ասել, որ ինքը շատ փող ունի և կխորտակի նրա կարիերան:

 

Այժմ Լաբաֆը ձերբակալված է:

 

 

«Նիմֆոմանուհին» ֆիլմի աստղը ձերբակալվել է ներկայացման ժամանակ