Ջուլիանա Մարգուլիսը և Դենիել Ռեդկլիֆը կստանան իրենց աստղերը Հոլիվուդի «Փառքի ծառուղում»
Հաջորդ տարի Հոլիվուդի «Փառքի ծառուղին» միանգամից կհամալրվի հանրահայտ դերասանների անունը կրող 30 աստղով: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով LAT-ին:
«Փառքի ծառուղում» տեղադրվող աստղերի սեփականատերերի մեծ մասը դերասաններ են, որոնց շարքում են նաև Ջուլիանա Մարգուլիսն ու Դենիել Ռեդկլիֆը:
Այդ ցուցակում է ներգավված նաև Noir դետեկտիվների հեղինակ Ռեյմոնդ Չանդլերը: Նրա սցենարով նկարահանված «The Big Sleep» ֆիլմը Noir ժանրի դասական ֆիլմն է դարձել:










