Կյանքից հեռացել է ամերիկացի սոուլ ոճի երգիչ Բոբի Ուոմաքը

10:48 • 28.06.14

Յոթանասուն տարեկանում կյանքից հեռացել է ամերիկացի երգիչ, կիթառահար և երգահան Բոբի Ուոմաքը (Bobby Womack), հայտնում է gazeta.ru-ն՝ BBC News-ին հղումով։

 

Երաժիշտը հայտնի է եղել որպես Rhythm & Blues ոճի երգերի հեղինակ։

 

Նա փառք է ձեռք բերել դեռևս 1960-ականներին, երբ բեմում հայտնվեց The Womack Brothers խումբը. նրանից բացի, խմբին անդամակցել են նրա 4 եղբայրները։

 

1970-ականներին Ուոմաքը զբաղվել է սոլո կարիերայով։ Նա 100-ից ավելի հիթերի հեղինակ է, որոնցից առավել հայտնի են՝ Lookin' For a Love, It's All Over Now, That's The Way I Feel About 'Cha, Woman's Gotta Have It։

 

 

Կյանքից հեռացել է ամերիկացի սոուլ ոճի երգիչ Բոբի Ուոմաքը