Էմինեմին արգելել են ելույթ ունենալ Լոնդոնում

13:38 • 28.06.14

Ռեփեր Էմինեմին արգելել են ելույթ ունենալ Լոնդոնի Հայդ պարկում կայանալիք փառատոնին՝ բացատրելով դա նրանով, որ նրա երգերը կարող են «վիրավորական և անտեղի» բառեր պարունակել, գրում է segodnya.ua-ն։

 

Մինչ այդ ռեփերը համաձայնություն էր կնքել Barclaycard British Summer Time փառատոնի կազմակերպիչների հետ, սակայն պայմանագիրը չեղյալ է համարվել Հայդ պարկի վարչակազմի կողմից. դա բացատրվում է այն հանգամանքով, որ երգչի ստեղծագործությունները կարող են զայրացնել այցելուներին։

 

Էմինեմի ներկայացուցիչները դիմել են Լոնդոնի քաղաքապետին՝ խնդրելով վերանայել որոշումը, սակայն քաղաքի վարչակազմից հայտնել են, որ պատկերացում չունեն, թե ով է Էմինեմը և չեն պատրաստվում ծանոթանալ նրա արվեստին, հետևաբար՝ ամբողջությամբ հիմնվում են այգու ղեկավարության ընդունած որոշման վրա։
 

Էմինեմին արգելել են ելույթ ունենալ Լոնդոնում