Բոսնիացի սերբերը Սարաևոյում կանգնեցրել են Առաջին աշխարհամարտի սկիզբը դրած «հերոսի» արձանը (լուսանկարներ)
Բոսնիացի սերբերը Սարաևո քաղաքի իրենց հատվածում կանգնեցրել են հայրենակից Գավրիլո Պրիցիպի արձանը, ով, սպանելով Ավստրո-Հունգարիայի թագաժառանգ Ֆրանց Ֆերդինանդին, դարձավ Առաջին աշխարհամարտի սկսվելու պատճառ։

Ինչպես նշում է The Daily Mail-ը, թագաժառանգի աղմկալի սպանությունը տեղի է ունեցել 100 տարի առաջ՝ հունիսի 28-ին։ Ուղղափառ քրիստոնյա սերբերի համայնքը Պրիցիպի արձանի կանգնեցմանը զուգահեռ մեծ տոնախմբություն է կազմակերպել՝ նշելու Ֆերդինանդի սպանությունը։

Երիտասարդ մի դերասան, ով հագնված է եղել մարդասպանի պես, դուրս է վազել փողոց ու 2 անգամ օդ կրակել։











