Վիեննայում ցուցադրվում է այն մեքենան, որում ուղիղ 100 տարի առաջ սպանվել է Ֆրանց Ֆերդինանդը (լուսանկարներ)

13:45 • 28.06.14

Վիեննայի թանգարաններից մեկում բացվել է ցուցադրություն՝ նվիրված մի իրադարձության, որից սկսվել է Առաջին համաշխարհային պատերազմը։

 

Ուղիղ 100 տարի առաջ՝ 1914թ. հունիսի 28-ին, Սարաևոյում բոսնիացի ուսանող Գավրիլա Պրինցիպը սպանեց ավստրիացի էրցհերցոգ Ֆրանց Ֆերդինանդին, գրում է НТВ.ru-ն։

 

Այդ իրադարձությունը պատերազմի պատճառ դարձավ, որի հետևանքով դադարեցին գոյություն ունենալ 4 կայսրություններ, վերակազմվեց Եվրոպայի ամբողջ քարտեզը և զոհվեց ավելի քան 20 մլն մարդ։

 

Վիեննայի ցուցադրությանը ներկայացվել են բացառիկ նմուշներ, այդ թվում՝ ավտոմեքենա, որում գնդակահարվել են էրցհերցոգը և նրա կինը։ Ներկայացվել է նաև նրա համազգեստը՝ արյան հետքերով։


Այս ցուցադրությունը մեկն է այն միջոցառումներից, որոնք նվիրված են Առաջին համաշխարհային պատերազմի 100-ամյակին։

100th anniversary of the assassination of Archduke Franz Ferdinand

World War I - The assassination that changed the world

 

 

Վիեննայում ցուցադրվում է այն մեքենան, որում ուղիղ 100 տարի առաջ սպանվել է Ֆրանց Ֆերդինանդը (լուսանկարներ)