Ջեյմս Քեմերոնը մտադիր է «Ավատարի» 3 նոր ֆիլմ նկարել՝ 1 մլրդ դոլար բյուջեով

15:50 • 29.06.14

Ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը մոտ 1 մլրդ դոլար կծախսի «Ավատարի» 3 գիտաֆանտաստիկ ֆիլմ նկարահանելու համար: Ինչպես գրում է ИТАР-ТАСС-ը՝ բրիտանական ԶԼՄ-ներին հղումով, ծրագրի իրականացման համար 20 տարի կպահանջվի:


Երեք կինոնկարը, որոնց նկարահանումները միաժամանակ կսկսվեն այս տարի, այսպես կոչված «մեգաբլոքբասթերի» մի մասն են: Ֆիլմերից բացի, միջոցները կուղղվեն տարբեր արտադրանքների ստեղծմանը՝ գրքեր, զվարճանքների թեմատիկ այգիներ, ինչպես նաև Cirque du Soleil-ի ներկայացումներին, որոնք կցուցադրվեն աշխարհի 350 քաղաքում:


Հաղորդվում է, որ նախագծի իրականացումը կշարունակվի նաև այն պարագայում, եթե 59-ամյա Քեմերոնը որոշի ընդմիջում վերցնել: Միաժամանակ ֆիլմերի ներկայացումը մեծ էկրաններին տեղի կունենան ամեն Սուրբ Ծնունդի տոների ժամանակ 2016-2018 թվականներին:


Ապագա եռերգության կինոնկարներից առաջինի իրադարձությունները տեղի են ունենալու առաջին «Ավատարից» 10 տարի հետո ընկած ժամանակահատվածում: Դերասաններ Սեմ Ուորթինգթոնը և Զոի Սալդանան արդեն ստորագրել են ֆիլմաշարի հաջորդ հատվածներում նկարահանվելու մասին պայմանագիրը:


Առաջին «Ավատարը» թողարկվել է 2009-ին և 237 մլն բյուջեով համաշխարհային վարձույթում 2.7 մլրդ դոլար հավաքել:


 

Ջեյմս Քեմերոնը մտադիր է «Ավատարի» 3 նոր ֆիլմ նկարել՝ 1 մլրդ դոլար բյուջեով