Բեյոնսեն ու Նիկի Մինաժը սևամորթ արտիստների համար նախատեսված մրցանակ են ստացել

12:49 • 30.06.14

Ամերիկյան հանրահայտ երգչուհիներ Բեյոնսեն ու Նիկի Մինաժն արժանացել են սևամորթ արտիստների համար նախատեսված Black Entertainment Television (BET) մրցանակի, հայտնում է Газета-ն՝ Reuters-ին հղումով։

 

Ըստ մրցանակաբաշխության կազմակերպիչների՝ Բեյոնսեն ճանաչվել է անցած տարվա լավագույն r’n’b և փոփ երգչուհի, Մինաժը՝ հիփ-հոփի լավագույն կին կատարող, Ֆարել Ուիլյամսը՝ լավագույն կատարող, իսկ կանադացի Դրեյքը՝ հիփ-հոփի լավագույն տղամարդ կատարող։

 

Երաժշտության ոլորտում ունեցած նվաճումների համար մրցանակ է ստացել 65-ամյա Լայոնել Ռիչին։
«Սոուլը զգացմունք է, ոչ թե մաշկի գույն։ Տաղանդն Աստծո պարգև է, ոչ թե կոնկրետ անձի հատկություն։ Միայն շրջանակներից դուրս գալով կարելի է գտնել այն վայրը, որտեղ իրական տաղանդը կարող է շնչել ու զարգանալ»,-մրցանակը ստանալիս ասել է Ռիչին։

 

Բացի այդ, մրցանակների են արժանացել «Ստրկության 12 տարի» օսկարակիր դրամայում նկարահանված Չիվեթել Էջիոֆորն ու Լյուպիտա Նիոնգոն, որոնք ճանաչվել են լավագույն դերասան և դերասանուհի։

 

Աղբյուրը հավելում է, որ BET մրցանակաբաշխությունն անցկացվում է Լոս Անջելեսում։ Այն շնորհվում է սևամորթ դերասաններին, երաժիշտներին ու մարզիկներին։

Բեյոնսեն ու Նիկի Մինաժը սևամորթ արտիստների համար նախատեսված մրցանակ են ստացել