Սարսափելի՞, թե՞ գեղեցիկ. ռուս լուսանկարչուհին նոր կյանք է տալիս անշունչ կենդանիներին (լուսանկարներ)

14:24 • 30.06.14

Ռուս լուսանկարչուհի Մարիա Իոնովա- Գրիբինան ունի յուրահատուկ տաղանդ. նա կարողանում է սատկած կենդանիների մասնակցությամբ այնպիսի գեղեցիկ ու բազմագույն ֆոտոշարքեր անել, որ դրանց նայելն ուղղակի հաճույք է։

 

 

Սակայն հաճելի այդ զգացողությունը տևում է այնքան ժամանակ, քանի դեռ չես գիտակցում, որ գրավիչ լուսանկարներում պատկերված են անշունչ էակներ։

 


Գրիբինան պատմել է, որ կենդանիներին գտնում է զբոսանքների ժամանակ ու ցանկանում է դրանց մասին հիշողությունները պահպանել արվեստի միջոցով։

 

 

«Իմ աշխատանքների միջոցով ես ցանկանում եմ ցույց տալ, որ մահվան մեջ էլ գեղեցկություն կա»,-ասել է լուսանկարչուհին։

 


 

Սարսափելի՞, թե՞ գեղեցիկ. ռուս լուսանկարչուհին նոր կյանք է տալիս անշունչ կենդանիներին (լուսանկարներ)