Բեյոնսեն աշխարհի ամենաազդեցիկ հայտնի մարդը՝ ըստ Forbes-ի (լուսանկարներ)

17:38 • 30.06.14

Երգչուհի Բեյոնսեն դարձել է աշխարհի ամենաազդեցիկ աստղը Forbes ամսագրի վարկածով: Հենց այդ երգչուհին է գլխավորել ամսագրի ամենամյա վարկանիշային ցուցակը:

 

Բեյոնսեն կարողացել է զբաղեցնել առաջին հորիզոնականը՝ շնորհիվ 95 շոուից բաղկացած իր մասշտաբային համերգային շրջագայության: Երգչուհին միջինը մեկ համերգի համար աշխատել է 2,4 միլիոն դոլար: Բեյոնսեն նաև մեծ եկամուտներ է ստանում խոշոր ընկերությունների հետ (H&M, Pepsi և այլն) կնքած պայմանագրերի շնորհիվ:

 

Բացի այդ, երգչուհին թողարկում է օծանելիքի սեփական շարքը: Բեյոնսեին է պատկանում նաև House of Dereon ընկերությունը, որը զբաղվում է հագուստի, կոշկի և աքսեսուարների վաճառքով: Ընդհանուր առմամբ՝ 2013 թվականի հունիսի 1-ից մինչև 2014 թվականի հունիսի 1-ը երգչուհին, Forbes-ի հաշվարկով, աշխատել է 115 միլիոն դոլար:

 

Երգչուհու ամուսինը՝ ռեփեր և պրոդյուսեր Jay-Z-ն նոր վարկանիշային ցուցակում զբաղեցրել է վեցերորդ տեղը՝ 60 միլիոն դոլար եկամուտով:

 

Ցանկը կազմելիս Forbes-ը հաշվի է առել ոչ միայն աստղերի եկամուտը նշված ժամանակահատվածում, այլև ուսումնասիրել է այնպիսի տվյալներ, ինչպես ԶԼՄ-ներում և սոցցանցերում հիշատակումների քանակը:

 

Վարկանիշային ցուցակի առաջին տասնյակն ունի հետևյալ տեսքը.


1. Բեյոնսե

No. 1: Beyonce


2. Լեբրոն Ջեյմս

No. 2: LeBron James


3. Dr. Dre

No. 3: Dr. Dre


4. Օփրա Ուինֆրի

No. 4: Oprah Winfrey


5. Էլեն Դեջեներես

No. 5: Ellen DeGeneres


6. Jay-Z

No. 6: Jay-Z


7. Ֆլոյդ Մեյուեզեր կրտսեր

No. 7: Floyd Mayweather Jr.


8. Ռիհաննա

No. 8: Rihanna


9. Քեթի Փերի

http://specials-images.forbesimg.com/imageserve/07fff062223f863367a8a7a741470abf/0x600.jpg?fit=scale&background=000000


10. Ռոբերտ Դաունի կրտսեր

No. 10: Robert Downey Jr.

 

Բեյոնսեն աշխարհի ամենաազդեցիկ հայտնի մարդը՝ ըստ Forbes-ի (լուսանկարներ)