Դմիտրի Մեդվեդևի անհատական լուսանկարների հավաքածուն ներկայացվել է ռուս-չինական «Expo»-ում (լուսանկարներ)
Ռուս-չինական «Expo»-ի տաղավարում բացվել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի լուսանկարների անհատական ցուցահանդեսը: Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Ուսումնասիրելով աշխատանքները՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության փոխվարչապետ Վան Յանը ներկայացված 19 լուսանկարից առանձնացրել է այն լուսանկարները, որոնք իրականացվել էին Չինաստան կատարած այցերի ժամանակ:
Ավանդական չինական կամրջի և ուռենու ճյուղերի լուսանկարները անտարբեր չեն թողել ՉԺՀ վարչապետին: Լուսանկարները Չինաստանում կցուցադրվեն մինչև տարեվերջ:


















