«Տրանսֆորմերներ. բնաջնջման դարաշրջան» ֆիլմը համաշխարհային կինովարձույթում հավաքել է 100 մլն դոլար

11:01 • 30.06.14

Հոլիվուդյան «Տրանսֆորմերներ. բնաջնջման դարաշրջան» ֆիլմի 4-րդ մասը, որը պատմում է Երկիր մոլորակն ու մարդկությանը վերացումից փրկող Ավտոբոտ ռոբոտների մասին, մեծ էկրան դուրս գալուց հետո համաշխարհային կինովարձույթում հավաքել է 100 մլն դոլար։


Ինչպես նշում է Al Arabiya-ն, Paramount կինոընկերության հղումով, ֆիլմի ստեղծման վրա պրոդյուսերները ծախսել են 200 մլն դոլարից ավելի գումար։

 

Աղբյուրը հավելում է, որ մոտ 3 ժամ տևողությամբ ֆիլմը կինոքննադատներին այնքան էլ դուր չի եկել, նրանց միայն չնչին մասն է ֆիլմին դրական գնահատական տվել։ Այնուհանդերձ,  հանդիսատեսը շարունակում է մեծ հոսքով գնալ դեպի կինոթատրոններ՝ չար ու բարի ռոբոտների հերթական բախմանն ականատես լինելու համար։
 

«Տրանսֆորմերներ. բնաջնջման դարաշրջան» ֆիլմը համաշխարհային կինովարձույթում հավաքել է 100 մլն դոլար