ԱՄՆ-ի Chevrolet Corvette թանգարանում փլուզման հետևանքով առաջացած փոսը մեքենաներով հանդերձ նոր ցուցանմուշ կդառնա

22:04 • 30.06.14

ԱՄՆ Կենտուկի նահանգի Բոուլինգ Գրին քաղաքում գտնվող Chevrolet Corvette ազգային թանգարանը որոշում է կայացրել պահպանել 10 մետր խորությամբ փոսը, որը շենքի կենտրոնական սրահում առաջացել էր հողի փլուզման հետևանքով: Այս մասին հաղորդում է Газета.Ru-ն՝ Automotive News-ին հղումով:


Միջադեպը տեղի էր ունեցել փետրվարին, որի հետևանքով փոսն էր ընկել 8 ամտոմեքենա, որոնց թվում՝ ZR-1 Spyder-ը (1993 թվականի արտադրության), ZR1 Blue Devil-ը (2009), սև Corvette-ն (1962), PPG Pace Car-ը (1984), Mallett Hammer Z06-ը (2001):


General Motors ընկերությունը խոստացել է վերականգնել Blue Devil մոդելը, ինչպես նաև` մի քանի այլ մոդել է հատկացրել վնասվածների փոխարեն:


Սկզբնապես թանգարանի ղեկավարությունը մտավախություն ուներ, որ տեղի ունեցածը կվախեցնի այցելուներին, սակայն նրանց հոսքը մարտից ի վեր ավելացել է 59 տոկոսով, իսկ թանգարանի շահույթը ավելացել է 65 տոկոսով:


 

ԱՄՆ-ի Chevrolet Corvette թանգարանում փլուզման հետևանքով առաջացած փոսը մեքենաներով հանդերձ նոր ցուցանմուշ կդառնա