Լևոն Արոնյանն այցելել է Էրեբունի ամրոցի միջնաբերդ և թանգարան
Հայկական և միջազգային շախմատի հսկա Լևոն Արոնյանն այցելել է Էրեբունի ամրոցի միջնաբերդ և թանգարան. աշխարհահռչակ գրոսմայստերին արքայական ամրոցը ներկայացրել է արգելոց-թանգարանի տնօրեն Գ. Գյուրջյանը։ Նրանք բավականին երկար շրջել են միջնաբերդում, և Լ. Արոնյանին հետաքրքրել են գրեթե բոլոր պահպանված կառույցները և վերջին տարիներին պեղված մակերեսները: Այս մասին հայտնում են «Էրեբունի» արգելոց-թանգարանի մամուլի ծառայությունից։
Լևոն Արոնյանը ծանոթացել է նաև թանգարանի մշտական ցուցադրությանը և իր տպավորություններն է թողել պատվավոր հյուրերի Գրառումների գրքում:










