Դասական ճարտարապետական կառույցներ՝ փորագրված քարի ու մարմարի մեջ (լուսանկարներ)
Անգլիացի քանդակագործ Մեթյու Սիմոնդսը քարի և մարմարի մեջ փորագրում է պատմական մոնումենտալ կառույցների ինտերիերները:
Ինչպես գրում է Boredpanda.com-ը՝ նրա քանդակներն ընդգծում են ճշգրիտ ճարտարապետական ձևերի ու հում և բնական քարի կամ մարմարի կտրուկ կոնտրաստը, որոնցում փորագրված են այդ պատկերները:
«Քանդակ ստեղծելը, որը որսում է շենքի լույսն ու կառուցվածքը՝ թույլ տալով դիտողին՝ հայացքով խորասուզվել քանդակի խորքը, մեծ ձեռքբերում է», - իր աշխատության նկարագրության մեջ նշում է Մեթյուն:
Նրա քանդակները կարելի է տեսնել Օքսֆորդշիրում, որտեղ մինչ հուլիսի 6-ն անցկացվում է նրա աշխատանքների On Form 14 ցուցահանդեսը:






























