Ավստրալացի արվեստագետն ապակու շերտերից օվկիանոսային ալիքներ է ստեղծում (լուսանկարներ)

20:28 • 01.07.14

Ավստրալացի ինքնուս արվեստագետ Բեն Յանգը զարմանահրաշ ապակյա քանդակներ է ստեղծում, որոնք ասես օվկիանոսի ալիքներ լինեն:


Ինչպես ներկայացնում է Boredpanda.com-ը՝ Սիդնեյում գործող արվեստագետը շերտ առ շերտ իրար վրա է տեղադրում ձեռքով կտրատված լամինացված ապակու թերթիկները, ապա ձեռքի փորագրությամբ դրանց ջրային ալիքների տեսք է հաղորդում:


 Աշխատանքի նախագծումն ու գծագրությունը ամենաբարդ գործընթացն են:


Յանգն իր կյանքի մեծ մասն անցկացրել է ծովի ափին, այդ իսկ պատճառով էլ օվկիանոսն է նրա համար ոգեշնչման աղբյուր դարձել:
 

waves-glass-sculpture-ben-young-12

waves-glass-sculpture-ben-young-7

waves-glass-sculpture-ben-young-2

waves-glass-sculpture-ben-young-3

waves-glass-sculpture-ben-young-4

waves-glass-sculpture-ben-young-5

waves-glass-sculpture-ben-young-9

waves-glass-sculpture-ben-young-10

waves-glass-sculpture-ben-young-11

waves-glass-sculpture-ben-young-13

waves-glass-sculpture-ben-young-6

waves-glass-sculpture-ben-young-14

 

Ավստրալացի արվեստագետն ապակու շերտերից օվկիանոսային ալիքներ է ստեղծում (լուսանկարներ)