Իսպանիայում կառուցվում է ստորջրյա առաջին թանգարանը

09:58 • 01.07.14

Իսպանական Կարտախենա քաղաքում կառուցվում է երկրում առաջին ստորջրյա թանգարանը, որի բացումը տեղի կունենա ընթացիկ տարվա հուլիսին։

 

Ինչպես նշում է Euromag-ը, Isla Grosa կոչվող թանգարանում ցուցադրության կհանվեն հնագիտական բացառիկ հուշարձաններ, որոնք հայտնաբերվել են Մուրսիայի մերձակայքում։

 

Ուշագրավ նախագծի բյուջեն բավական սահմանափակ է՝ 24.000 եվրո, սակայն այն իրականացնողները լիահույս են, որ ստորջրյա թանգարանը կխթանի տեղական զբոսաշրջության զարգացմանը։
 

Իսպանիայում կառուցվում է ստորջրյա առաջին թանգարանը