Լու Ռիդի կարողությունը մահվանից հետո աճել է և հասել մինչև 30 միլիոն դոլարի

13:14 • 01.07.14

Երաժիշտ Լու Ռիդի կարողությունը մահվանից հետո աճել է 20,4 միլիոն դոլարով և կազմել է 30 միլիոն դոլար, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Guardian-ին, որն էլ վկայակոչում է ժառանգության հարցերով Մանհեթենի դատարան Ռիդի մենեջեր Ռոբերտ Գոտերերի ներկայացրած փաստաթղթերը:


Մասնագետները կարծում են, որ այդ փողերը Գոտերերին հաջողվել է ստանալ Ռիդի ստեղծագործությունների հեղինակային իրավունքները վերահսկելու շնորհիվ: Ժառանգության առաջնահերթ իրավունքը, համաձայն Ռիդի կտակի, պատկանում է նրա կնոջը՝ Լորի Անդերսոնին: Նրան նա թողել է Մանհեթենում գտնվող 7 միլիոն դոլար արժողությամբ բնակարանը, ինչպես նաև 1,5 միլիոն դոլար արժողությամբ Լոնգ-Այլենդի տունը: Լորի Անդերսոնը կստանա 15 միլիոն դոլար Գոտերերի հավաքած գումարից:


Եվս 5 միլիոն դոլար կստանա երաժշտի քույրը՝ Մարգարեթ Ռիդ Վեյները, ում մահվանից առաջ Ռիդը թողել է 500 հազար դոլար իրենց մոր մասին հոգ տանելու համար:


Ամերիկացի երաժիշտը՝ The Velvet Underground ռոք-խմբի հիմնադիրներից և առաջատարներից մեկը, մահացել է անցած տարի 71 տարեկան հասակում:

Լու Ռիդի կարողությունը մահվանից հետո աճել է և հասել մինչև 30 միլիոն դոլարի