Պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերին Բողազիջի համալսարանի «պատվո դոկտորի» կոչում է շնորհվել
Պոլսահայ աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերին, ով Թուրքիայում հայտնի է «Ստամբուլի աչք» մականունով, շնորհվել է Բողազիջի (Բոսֆորի) համալսարանի «պատվո դոկտորի» կոչում: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է CNNTurk հեռուստաալիքը:
1970-ականներից «համաշխարհային մասշտաբի լուսանկարիչ» հայտնի Արա Գյուլերին պատվո դոկտորի թիկնոցը և կոչում շնորհվելու մասին փաստաթուղթը հանձնել է համալսարանի ռեկտոր Գյուլայ Բարբարոսօղլուն:
Այդ կոչումը Արա Գյուլերին տրվել է «արվեստի աստիճանի հասցված լուսանկարների, Թուրքիայի պատմությունն ու ընթացիկ կյանքը աշխարհին ճանաչել տալու» համար:
Հանդիսավոր արարողությանը մասնակցել է նաև Նոբելյան մրցանակակիր թուրք գրող Օրհան Փամուքը:










