Ռուսաստանցի հայտնի ռեժիսորը ֆիլմ կնկարահանի Հոլիվուդում

09:53 • 02.07.14

Ռուսաստանցի անվանի ռեժիսոր Ֆեոդոր Բոնդարչուկը Warner Bros. կինոստուդիայի համար կնկարահանի «Ոդիսևսը», հայտնում է Gazeta-ն:

Համագործակցության առաջարկը եղել է Warner Bros.-ի կողմից: Ֆիլմը նկարահանվելու է Հոմերոսի հայտնի պոեմի մոտիվներով: 

Նշվում է, որ ռեժիսորը մեծ պահանջարկ ունի Ռուսաստանում և Չինաստանում, որոնք մեծ շուկաներ են համարվում կինոարտադրանքի համար, իսկ արևմուտքում դա միշտ հաշվի են առնում:

Արդեն հայտնի է, թե ովքեր են աշխատելու սցենարի վրա, հանդես գալու որպես ֆիլմի պրոդյուսերներ:

Բոնդարչուկի «Ստալինգրադը» համարվում է ամենաեկամտաբեր ռուսաստանյան ֆիլմը: 1 մլրդ ռուբլի բյուջեով ֆիլմը վարձույթի առաջին վեց շաբաթներին 1,66 մլրդ ռուբլի էր բերել:

Ռուսաստանցի հայտնի ռեժիսորը ֆիլմ կնկարահանի Հոլիվուդում