Կոմիտասի 145-ամյակին նվիրված համերգ՝ Տոկիոյում

16:14 • 02.07.14

Ճապոնիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ Տոկիոյի «Գինզա-Յամահա» համերգասրահում այօսր տեղի է ունեցել ճապոնացի դաշնակահար Տակահիրո Ակիբայի մենահամերգը՝ նվիրված Կոմիտաս վարդապետի ծննդյան 145-ամյակին: 

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Համերգին, որին ներկա են եղել ճապոնացի արվեստասերներ և հայ համայնքի ներկայացուցիչներ, հնչել են Կոմիտասի ստեղծագործությունները՝ Ռոբերտ Անդրեասյանի և Գեորգի Սարաջյանի մշակմամբ:

Տակահիրո Ակիբան սովորել է Տոկիոյի արվեստների համալսարանի դաշնամուրի բաժնում, այնուհետև կատարելագործվել Մոսկվայի Չայկովսկու անվան կոնսերվատորիայում: 2013թ. Գերմանիայում անցկացված «Կոմիտաս» միջազգային փառատոնում Տակահիրո Ակիբան արժանացել է առաջին մրցանակի:  

Կոմիտասի 145-ամյակին նվիրված համերգ՝ Տոկիոյում