Ինֆրակարմիր լուսանկարչության արվեստը` ֆրանսահայ լուսանկարիչ Դևիդ Կեոչկերյանի ֆոտոշարքում

23:10 • 03.07.14

Ինֆրակարմիր լուսանկարչությունը լուսանկարչական արվեստի տեսակ է, որի ժամանակ լուսանկարիչն օգտագործում է մարդու աչքի համար անտեսանելի ինֆրակարմիր լույսի նկատմամբ զգայուն տեսախցիկի սենսորը: Լուսանկարիչները նաև հատուկ զտիչ են կիրառում, որը փակում է մուտքային լույսերի ճանապարհը՝ բացի ինֆրակարմիր լույսից:


Ինչպես ներկայացնում է 1mpics.com կայքը` երբ այդ էֆեկտը ստացվում է տեսախցիկով, արդյունքը ամբողջովին տարբեր է լինում, ասես լուսանկարներում հեքիաթային աշխարհ պատկերված լինի. ծառերը վարդագույն կամ սպիտակ երանգ են ստանում, ինչպեսև՝ ողջ բուսականությունը, ամպերը ևս վարդագույն են ստացվում: Ինֆրակարմիր զտիչի էֆեկտի օգնությամբ անգամ սիրողական լուսանկարիչը կարող է պրոֆեսիոնալ դառնալ:


Պարբերականը ներկայացրել է 35-ամյա ֆրանսահայ լուսանկարիչ Դևիդ Կեոչկերյանի` ինֆրակարմիր լուսանկարների վառ ու պատկերավոր ֆոտոշարքը:

 david keochkerian Life in IR.

David Keochkerian IRMood.

David Keochkerian Misty Rainy Day.

 

 

Ինֆրակարմիր լուսանկարչության արվեստը` ֆրանսահայ լուսանկարիչ Դևիդ Կեոչկերյանի ֆոտոշարքում