Սինգապուրցի վարպետի ավազե քանդակների զարմանահրաշ աշխարհը (լուսանկարներ)

22:57 • 03.07.14

Ավազե քանդակագործությունը վաղնջական ժամանակներից համարվել է զվարճանքի յուրօրինակ տեսակ, որն ստեղծել են երեխաները, քանի որ հենց երեխաներն են սկսել ավազից ամրոցներ, տներ և այլ առարկաներ պատրաստել:


Ինչպես ներկայացնում է 1mpics.com կայքը` զարգանալով դարերի ընթացքում` այն վերածվել է արվեստի ինքնատիպ դրսևորման, որով հպարտանում են պրոֆեսիոնալ արվեստագետները` քանդակագործներն ու նկարիչները: Քիչ չեն դեպքերը, երբ աշխարհի տարբեր լողփերում ավազե քանդակների մրցույթ-փառատոն է անցկացվում:


Պարբերականը ներկայացրել է ավազե քանդակագործության ոլորտում աշխարհի չեմպիոն սինգապուրցի Ջու Հենգ Թանի գործերը, որոնց  նայելիս առաջին հայացքից դժվար է ասել, որ դրանք պատրաստված են ավազից: Հսկա ամրոցները, տաճարները, բնապատկերներն ու մարդկային կերպարները այնքան նրբորեն են քանդակված, որ դրանք իրական բրոնզե կամ քարե քանդակների տպավորություն են թողնում:


Արվեստագետի խոսքով` 3*3 չափսի քանդակը, օրինակ, նա պատրաստում է 24 ժամում: Նրա քանդակներից յուրաքանչյուրն, ասես, մի պատմություն է պատմում:

 

 

Սինգապուրցի վարպետի ավազե քանդակների զարմանահրաշ աշխարհը (լուսանկարներ)