Շակիրան ելույթ կունենա Ֆուտբոլի աշխարհի առաջնության փակման արարողությանը
Կոլումբիացի հայտնի երգչուհի Շակիրան կմասնակցի Բրազիլիայում ընթացող Ֆուտբոլի աշխարհի առաջնության փակման հանդիսավոր արարողությանը՝ կատարելով իր La-La-La հիթը։
Ինչպես նշում է Газета-ն՝ FIFA-ի պաշտոնական կայքին հղումով, միջոցառման շրջանակներում փոփ աստղի հետ սիրված երգը կկատարի նաև Կառլոս Բրաունը։
«Ես անչափ հուզված եմ այն փաստով, որ պետք է ելույթ ունենամ փակման արարողությանը։ Հայտնի պատճառներով ես սերտ կապերի մեջ եմ ֆուտբոլի հետ ու քաջ գիտակցում եմ, թե մարզական նման միջոցառումն ինչ նշանակություն ունի որոշ մարդկանց համար»,-ասել է Շակիրան, ով հայտնի ֆուտբոլիստ Ժերար Պիկեի կինն է։
Աղբյուրը հավելում է, որ Աշխարհի առաջնության փակումը տեղի կունենա հուլիսի 13-ին՝ Ռիո դե Ժանեյրոյի «Մարականա» մարզադաշտում։










