Դուեյն Ջոնսոնն ու Իրինա Շեյքը Լոնդոնում ներկայացրել են «Հերակլես» ֆիլմը (լուսանկարներ, տեսանյութ)
Հոլիվուդյան դերասան ու հայտնի մարզիկ Դուեյն Ջոնսոնը՝ երկարոտն ռուս գեղեցկուհի Իրինա Շեյքի ընկերակցությամբ Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում մասնակցել է «Հերակլես» ֆիլմի պրեմիերային։
Ինչպես նշում է Tatler-ը, ֆիլմի անվանումը հուշում է, որ դրա սյուժեն հիմնված է հունական դիցաբանության հերոս՝ Զևսի որդի Հերակլեսի կյանքի ու սխրանքների պատմության վրա։
Մոդել Շեյքի ներկայությունը ֆիլմի Լոնդոնյան պրեմիերային պայմանավորված էր նրանով, որ նա ևս նկարահանվել է «Հերակլեսում»։ Գեղեցկուհուն բաժին է ընկել 2-րդ պլանի դեր՝ նա մարմնավորել է հերոսի կնոջը։ Սակայն դիտելով ստորև ներկայացված ֆոտոշարքը՝ դժվար է չհամաձայնել, որ ֆիլմի պրեմիերային Շեյքն իր փայլով խամրեցրել է մյուս ներկաներին՝ հայտնվելով առաջին պլանում։




















