Սարսափելի տգեղ, բայց համեղ տորթեր. ամերիկուհին ստեղծում է քաղցրավենիք, որը կցանկանան համտեսել միայն «ամենախիզախները»
ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքի բնակչուհի Քրիստինա ՄքՔոնելը, ով մասնագիտությամբ ոճաբան, լուսանկարիչ ու մոդել է, իր համար բավական հետաքրքիր հոբբի է գտել։
Ինչպես նշում է bigpicture.ru կայքը, ազատ ժամանակ երիտասարդ աղջիկը տորթեր ու այլ տեսակի քաղցրավենիք է թխում, որոնք աղանդերի համար շատ տարօրինակ դիզայն ունեն։
Ամերիկուհին պատրաստում է գանգի, սարդերի, օձի ու հրեշավոր կերպարների տեսքով տորթեր ու քաղցրաբլիթներ, որոնք փորձելու համար պետք է հումորի զգացում ու ամուր նյարդեր ունենալ։




















