Կլոդ Մոնեի գլուխգործոցի նանոկրկնօրինակը ճանաչվել է աշխարհի ամենափոքր կտավը
Սինգապուրցի ինժեներները ստեղծել են հանրահայտ ֆրանսիացի իմպրեսիոնիստ Կլոդ Մոնեի Impression, soleil levant («Տպավորություն. ծագող արև») կտավի նանոկրկնօրինակը, որի լայնությունն ընդամենը 300 միկրոմետր է՝ մետրի 1/1.000.000-րդ մասը։
Ինչպես նշում է Лента-ն, գեղարվեստական կտավների կրկնօրինակների շարքում սա ամենափոքր նմուշն է։ Մասնագետներին հաջողվել է նորարարական տեխնոլոգիաների շնորհիվ նույնությամբ նանոկտավին փոխանցել օրիգինալ նմուշի վառ ու թարմ գույները։
Յուղաներկերի փոխարեն սինգապուրցի մասնագետներն օգտագործել են կրաքար՝ պատված ալյումինի շերտով։











