Բոլիվուդյան հայտնի դերասանն արժանացել է Ֆրանսիայի բարձրագույն շքանշանի (լուսանկարներ)

11:05 • 04.07.14

Բոլիվուդի ամենահայտնի աստղերից մեկը՝ հնդիկ դերասան Շահ Ռուհ Խանը, կինոարվեստում ունեցած խոշոր ներդրման համար պարգևատրվել է Ֆրանսիայի բարձրագույն քաղաքացիական շքանշանով։
 

Ինչպես նշում է Al Arabiya-ն, Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Լորան Ֆաբյուսը Հնդկաստանի Թաջ Մահալ համալիրում Պատվավոր Լեգեոնի շքանշանը հանդիսավոր կերպով հանձնել է 48-ամյա դերասանին։
 

«Կյանքում լինում են պահեր, երբ հասկանում ես, որ ճիշտ ուղու վրա ես։ Սա այդպիսի պահերից մեկն է»,- ասել է Շահ Ռուհ Խանը, ով հնդկական կինոյի ամենաճանաչված դեմքերից է։

 

Shah Rukh Khan

Shah Rukh Khan

Shah Rukh Khan

Shah Rukh Khan

Shah Rukh Khan

 

 

 

 

 

Բոլիվուդյան հայտնի դերասանն արժանացել է Ֆրանսիայի բարձրագույն շքանշանի (լուսանկարներ)