Կառլովի Վարիի միջազգային կինոփառատոնը մեկնարկել է Մել Գիբսոնին մրցանակի հանձնումով
Չեխիայում մեկնարկել է Կառլովի Վարիի 49-րդ միջազգային կինոփառատոնը, հայտնում է Variety հանդեսը: Բացումը նշանավորվել է հոլիվուդյան դերասան Մել Գիբսոնին Բյուրեղյա գլոբուսի հանձնումով: Մրցանակը տրվում է ի նշանավորում համաշխարհային կինեմատոգրաֆում ունեցած վաստակի:
Մերկ կնոջ տեսքով «ար դեկո» ոճով արձանիկն ընդունելով՝ Գիբսոնը կատակել է, թե ինքը միշտ նման բան է ուզել՝ գունդ բռնած մերկ կին:
Ներկաները ջերմ ընդունելություն են ցույց տվել Գիբսոնին: Նա իր հերթին նշել է, որ ոչ մի դեպքում բաց չէր թողնի արարողությունը, նկատել, որ դահլիճում դերասաններ ու ռեժիսորներ, պետական գործիչներ ու դիվանագետներ, ինչպես նաև՝ «թեժ ծտեր» կան:










