ԱՄՆ-ն ցանկանում է կալանք դնել Ուսամա բեն Լադենի սպանության մասին պատմող գրքից ստացված եկամուտի վրա

11:25 • 05.07.14

ԱՄՆ-ի նախագահի աշխատակազմը մտադիր է դատարանի միջոցով կալանք դնել հարյուր հազարավոր դոլարների վրա, որն ստացել է ամերիկացի նախկին հատուկ ջոկատայինը՝ «Դժվարին օր» գրքի հրապարակումից, որը պատմում է 2011թ.-ի մայիսին Պակիստանում «Ալ Կաիդա» ահաբեկչական կազմակերպության ղեկավար Ուսամա բեն Լադենի սպանության մասին։


Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունն ու Պենտագոնը այս պահին բանակցում են գրքի հեղինակ Մեթ Բիզոնետի հետ, ով գրել է Մարկ Օուեն գրական կեղծանունով՝ վիճաբանությունն առանց դատարանի կարգավորելու համար։


«Նախարարությունը շարունակում է պնդել, որ Մարկ Օուենը խախտել է իր իրավական պարտավորություններ՝ հրապարակելով գիրքը։ Վեճը խաղաղ ճանապարհով կարգավորելու բանակցությունները շարունակվում են, և եթե դրանք տապալվեն, այն կշարունակվի դատարանում»,-հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչը։
 

Նախկին հատուկջոկատայինի փաստաբանը ևս հաստատել է, որ բանակցում են իշխանությունների հետ։
 

ԱՄՆ-ն ցանկանում է կալանք դնել Ուսամա բեն Լադենի սպանության մասին պատմող գրքից ստացված եկամուտի վրա