Իսպանիայում մեկնարկել է հանրահայտ ֆիեստան

18:39 • 06.07.14

Իսպանական Պամպլոնա քաղաքում մեկնարկել է ավանդական ցլավազքը կամ ֆիեստան, որը դիտելու է հավաքվել մի քանի հազար մարդ, հայտնում է The Guardian-ը։ 

Մարդիկ հավաքվել են հյուսիային քաղաքի գլխավոր հրապարկում, ինչպես նաև նեղլիկ փողոցների երկայնքով։  Նշվում է, որ միջոցառումը, որը հաճախակի դառնում է բազմաթիվ դժբախտ պատահարների պատճառ, կտևի 1 շաբաթ։ 

Պարբերականը հավելում է, որ 1924թ. ի վեր իսպանական ֆիեստան դարձել է 15 մարդու մահվան պատճառ, իսկ ինչ վերաբերում է կենդանիներին, ապա ամեն տարի սպանվում է միջինը 45 ցուլ։ 

Այս տարի ֆիեստայի տոնակատարությունների ժամանակ Պամպլոնայի փողոցներում կարգուկանոնը կպահպանի 3.500 ոստիկան։