Փոլ Մաքքարթնին վերադարձել է բեմ հոսպիտալացումից հետո

10:34 • 06.07.14

Փոլ Մաքքարթնին անցկացրել է հոսպիտալացումից հետո իր առաջին համերգը, գրում է Associated Press-ը: Համերգը տեղի է ունեցել ԱՄՆ-ի Նյու Յորք նահանգի Ալբանի քաղաքում: 

«Հիանալի է վերադառնալ»,- ասել է Մաքքարթնին:

Ավելի վաղ Beatles-ի 72-ամյա նախկին անդամը իր երկրպագուներին տեսաուղերձ էր հղել: Տեսանյութում նա վստահեցրել է, որ բուժվել է վիրուսից, որի պատճառով ստիպված է եղել չեղյալ հայտարարել Ճապոնիայում և Հարավային Կորեայում համերգային իր շրջագայությունը, ինչպես նաև հետաձգել շրջագայությունը ԱՄՆ-ում:

Հիվանդությունից առաջ Մաքքարթնիի վերջին համերգը տեղի էր ունեցել մայիսի 1-ին Կոստա Ռիկայում:

Փոլ Մաքքարթնին վերադարձել է բեմ հոսպիտալացումից հետո