Ես անպայման կամուսնանամ քեզ հետ, ծայրահեղ դեպքում՝ կզանգվենք. Չելենտանոյի ամենասրամիտ արտահայտությունները՝ ֆիլմերից
Իտալացի հայտնի դերասան ու երգիչ Ադրիանո Չելենտանոն իր երկարամյա կարիերայի ընթացքում հասցրել է գրավել անթիվ-անհամար կանանց սրտեր։ Այդ հարցում ոչ կատարյալ արտաքինով Չելենտանոյին շատ է օգնել նրա անսահման հմայքը։
Սակայն տաղանդավոր իտալացին հիացնում է ոչ միայն դերասանական խաղով, ձայնով, շարժուձևով, այլև տարբեր ֆիլմերում հնչեցրած անչափ զավեշտալի ու սրամիտ արտահայտություններով։
AdMe.ru կայքն ուշագրավ ֆոտոշարքով ներկայացրել է Չելենտանոյի մասնակցությամբ ֆիլմերից լավագույն արտահայտությունները։ Դրանք կարդալով՝ կարելի է ոչ միայն անդադար ծիծաղել, այլև զարմանալ, թե ինչպիսի հմտությամբ է այդ մարդը կարողանում գրավել հակառակ սեռին։
- Քանի՞ տարեկան եք։
- Չեմ հիշում։
- Ես ավելի քիչ կտայի։
- Սիրելիս, մենք արդեն 3 տարի շփվում ենք, և այդ ընթացքում դու ընդամենը 2 անգամ ես առաջինն ինձ զանգահարել։
- Համաձայն եմ։ Ես մի տեսակ չափն անցել եմ։
- Կամ կանենք այնպես, ինչպես ես եմ ասում։
- Կա՞մ։
- Կամ ինչպես ես եմ ասում, այնպես կանենք։
- Ես ուզում եմ միայն քեզ հետ լինել։
- Իսկ ո՞րն է խնդիրը։
- Բա մյուսներին ի՞նչ անեմ։
- Ուղղակի ես սիրում եմ, երբ ինձ սիրում են։ Դե դա շատ է դուրս գալիս. հիանալի բան է։ Ընդհանրապես, բոլորին խորհուրդ եմ տալիս սիրել ինձ։
- Իսկ ինչո՞ւ են քեզ այդքան հետաքրքրում հանգստյան օրերի հետ կապված իմ ծրագրերը։
- Ուղղակի մտածում եմ ո՞ւր գնալ, որ քեզ չհանդիպեմ։
- Գիտե՞ս, ինչպես հետաքրքրություն առաջացնել։
- Ինչպե՞ս։
- Վաղը կասեմ։
- Կարծում էի՝ չեմ կարող շնչել առանց նրա։ Պարզվեց՝ մրսած էի։
- Ես անպայման կամուսնանամ քեզ հետ, ծայրահեղ դեպքում՝ կզանգվենք։
- Ինչպիսին է լինելու քո դրական պատասխանը։
- Ազա՞տ ես երկուշաբթի ժամը 5-ին։
- Այո՛։
- Ափսոս, ես զբաղված եմ լինելու։
- Եթե ինձ դոլար տային ամեն անգամ, երբ մտածում եմ քո մասին, ապա ես կսկսեի մտածել քո մասին։
- Դու ինձ սիրո՞ւմ ես։
- Այո՛։
- Ինչպե՞ս։
- Մահու չափ։
- Իսկ ես կարծում էի ավելի շատ։
- Ամուսնացիր ինձ հետ։
- Տղամարդը ,ում հետ ես կամուսնանամ, պետք է խիզախ ու խելացի լինի։
- Իսկ դու չե՞ս հիշում, ինչպես քեզ փրկեցի, երբ խեղդվում էիր։
- Դե, այո, դու խիզախ ես, բայց դա դեռ չի նշանակում, որ նաև խելացի ես։
- Իսկ ի՞նչ ես կարծում, ո՞վ էր շրջել նավը։
- Դու այնքան բարի, հմայիչ ու սիրուն ես. իսկական մակաբույծ։
- Ես վերադարձա ասելու, որ դու աննորմալ, անդաստիարակ, կնատյաց ու բռի ես։
- Ուրիշ էլ ի՞նչ։
- Բացի այդ դու նաև գլուխգովան ես։
- Պարզ է, դու սիրահարվել ես ինձ։
- Մի՛ փնտրեք իդեալական մարդու։ Այսօր ես տանն եմ։

























