Չեխիայի հրեաները բողոքում են Մել Գիբսոնին Կառլովի Վարիում մրցանակ շնորհելու դեմ

21:52 • 07.07.14

Չեխիայի հրեական կազմակերպությունները բողոքում են դերասան և ռեժիսոր Մել Գիբսոնին Կառլովի Վարիի 49-րդ միջազգային կինոփառատոնի ժամանակ համաշխարհային կինեմատոգրաֆում ունեցած վաստակի համար մրցանակ հանձնելու դեմ:


Ինչպես գրում է Газета.Ru-ն` The Guardian-ին հղումով, Չեխիայի Հրեական համայնքների ֆեդերացիան հայտարարել է, որ Մել Գիբսոնի «Քրիստոսի կրքերը» (2004) ֆիլմը հրեաներին ներկայացնում է որպես «չար և արյունարբու»: «Մրցանակի արժանացնելով նրան` Կառլովի Վարիի փառատոնը դառնում է ևս մեկ վիճահարույց հարթակ, որը փոխում է մեր երկրի մթնոլորտը», - ասվում է կազմակերպության պաշտոնական հայտարարության մեջ:

 

Փառատոնի կազմակերպիչներն ի պատասխան նամակի մասնավորեցրել են, որ Գիբսոնին մրցանակ են շնորհել կինեմատոգրաֆում ընդհանուր արժանիքների համար, իսկ «Քրիստոսի կրքերը» ֆիլմը մտադիր չեն ցուցադրել:

 

Չեխիայի հրեաները բողոքում են Մել Գիբսոնին Կառլովի Վարիում մրցանակ շնորհելու դեմ