2D գրաֆիկական նկարներ, որոնք, ասես, եռաչափ պատկերներ լինեն (ֆոտոշարք)

21:20 • 07.07.14

Անամորֆիկ նկարները երկչափ պատկերներ են, որոնք ճիշտ անկյունից դիտարկելիս թվում է, թե դուրս են գալիս թղթի տիրույթից: Այս մասին գրում է Business Insider-ը և ներկայացնում գրաֆիկական նկարիչ Ալեսանդրո Դիդիի ստեղծած նկարները, ով յուրացրել է այս արվեստը:


Դիդին իտալացի դիզայներ է, ով 3D տեսք ունեցող արվեստով սկսել է զբաղվել 2013-ից: «Առաջին նկարներն ինձ օգնեցին զգալ ու հասկանալ այն հիմնական տեխնիկան, որը թույլ է տալիս նկատել երկչափ նկարչության ընձեռած լայն հնարավորությունները», - նշել է իտալացի նկարիչը:


Պարզապես թղթով ու գրաֆիկայով 3D պատրանքներ ստեղծելու համար Դիդին հաշվի է առնում գործնական ասպեկտներ, ինչպիսիք են` դիզայնը, լուսանկարչությունը և լույսի ու ստվերի խաղը, ինչպես նաև` հոգեբանական ասպեկտը` թե ինչպես դիտորդը կընկալի նկարը:
Դիդիի նկարները կցուցադրվեն հուլիսի 19-ին` Սանտա Մոնիկայի «Պատրանքների վարպետները» ցուցադրության ժամանակ:


 

 

2D գրաֆիկական նկարներ, որոնք, ասես, եռաչափ պատկերներ լինեն (ֆոտոշարք)