Բրիտանիայում 2000-ամյա հնության հռոմեական մետաղադրամներ են հայտնաբերել

12:22 • 07.07.14

Մեծ Բրիտանիայի Դերբիշիր Դոուվդեյլ տեղանքում հռոմեական և ուշ երկաթեդարյա մետաղադրամների արժեքավոր նմուշներ են հայտնաբերվել, որոնք այդտեղ են գտնվել ավելի քան 2,000 տարի, հայտնում է ԲիԲիՍի-ն:

Խոսքը 26 մետաղադրամի մասին է: Հռոմեական մետաղադրամները թվագրվում են մ.թ 43 թվով՝ Բրիտանիայի հռոմեական նվաճմանը նախորդած շրջանով: Իսկ ոսկուց և արծաթից դրամները ենթադրաբար պատկանել են տեղական Կորիելտավի ցեղին:


Քաղաքացին մետաղադրամների պահոցը գտել է այն բանից հետո, երբ քարանձավում ոտքի տակ չորս մետաղադրամ է ընկել: Դրանից հետո տեղանքում պեղումներ են սկսվել:

Մասնագետները նշում են, որ գտածոն բացառիկ է, քանի որ առաջին անգամ է, որ այդ երկու՝ տարբեր քաղաքակրթությունների մետաղադրամները միասին թաղված են գտնում:

Roman and Iron Age coins

Reynard's Cave