Փարիզում մեկնարկել է Բարձր նորաձևության շաբաթը. Versace-ն ներկայացրել է կուտյուրային հավաքածուն (լուսանկարներ)
Իտալական Versace նորաձևության տունը, Փարիզում մեկնարկած բարձր նորաձևության շաբաթվա շրջանակներում, ներկայացրել է իր նոր կուտյուրային հավաքածուն։
Ինչպես նշում է Tatler-ը, ցուցադրության հատուկ հյուրն է եղել ճանաչված երգչուհի Ջենիֆեր Լոպեսը, ով հանրությանն է ներկայացել Դոնաթելա Վերսաչեի ստեղծած հագուստներից մեկով։
Դատելով ստորև ներկայացված ֆոտոշարքից՝ իտալացի դիզայները հեշտացրել է կանանց գործը, ստեղծելով այնպիսի հագուստներ, որոնք իրենց մեջ համադրում են և՛ տաբատ, և՛ զգեստ։




































