Dior-ը Փարիզի Բարձր նորաձևության շաբաթվա շրջանակներում ներկայացրել է իր հավաքածուն (լուսանկարներ)

10:30 • 08.07.14

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում շարունակվում է Բարձր նորաձևության շաբաթը, որի շրջանակներում աշխարհի ամենահեղինակավոր բրենդները ներկայացնում են իրենց կուտյուրային հավաքածուները։

 

Ինչպես նշում է Tatler-ը, ֆրանսիական Dior նորաձևության տան կրեատիվ դիզայներ Ռաֆ Սիմոնսը բազմաթիվ հայտնի ոճաբանների, մոդելների ու աստղային հյուրերի՝ Շարլիզ Թերոնի, Շոն Փենի, Մարիոն Կոտյարի, Ջենիֆեր Լոուրենսի, ներկայությամբ գաղտնազերծել է իր հերթական «գլուխգործոցը»։
 

Աղբյուրը նկատում է, որ Dior-ի նոր հավաքածուն ստացվել է անչափ նուրբ, եթերային ու կանացի։ Դրանում ներառված նմուշները հագեցած են ծաղիկներով, ինչը, ինչպես հայտնի է, Սիմոնսի ամենասիրած թեմաներից մեկն է։

 


 

 

 

 

 

 

 

 

Dior-ը Փարիզի Բարձր նորաձևության շաբաթվա շրջանակներում ներկայացրել է իր հավաքածուն (լուսանկարներ)