Բրիտանացի դերասանուհի Էմա Ուոթսոնը նշանակվել է ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան

10:10 • 08.07.14

Բրիտանացի դերասանուհի Էմմա Ուոթսոնը նշանակվել է ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան: Այդ մասին Հարի Փոթերի մասին ֆիլմաշարի աստղը հայտնել է Twitter-ի իր էջում, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:


Ուոթսոնը կօգնի ՄԱԿ-ին գենդերային իրավահավասարության և կանանց իրավունքների ու հնարավորությունների ընդլայնման հարցերով կառույցին:


«Ես այնքան ուրախ եմ սկսել իմ աշխատանքը «ՄԱԿ-կանայք» հիանալի թիմի հետ»,- գրել է Ուոթսոնը:


«Մեզ համար մեծ պատիվ է աշխատել Էմմայի հետ, որը, ինչպես մենք ենք կարծում,  մարմնավորում է ՄԱԿ-ի արժեքները»,- ընդգծել է «ՄԱԿ-կանայք»-ի գործադիր տնօրեն Ֆումզիլե Մլամբո-Նգկուկան:


«Երիտասարդների մասնակցությունը որոշիչ նշանակություն ունի գենդերային հավասարության գաղափարները տարածելու համար, և ես համոզված եմ, որ Էմմայի ունակությունները և էնտուզիազմը թույլ կտան «ՄԱԿ-կանայք» կառույցին հասնել ողջ աշխարհի երիտասարդների սրտերին և ուղեղներին»,- հավելել է նա:

Բրիտանացի դերասանուհի Էմա Ուոթսոնը նշանակվել է ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան