Կբեմադրվի Ֆիցջերալդի «Մեծն Գեթսբիի» բալետային տարբերակը

12:03 • 08.07.14

20-րդ դարի լավագույն ամերիկյան գրողներից մեկի՝ Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի ամենահայտնի գործերից մեկը` «Մեծն Գեթսբին», կբեմադրվի բալետային տարբերակով։ Այդ նպատակով Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում հուլիսի 15-ին մեկնարկելու է պարողների միջազգային քասթինգ։

 

Ինչպես նշում է korrespondent.net-ը, բալետում գլխավոր դերը՝ Ջեյ Գեթսբիին, կմարմնավորի աշխարհի լավագույն բալերոններից մեկը՝ Դենիս Մատվիենկոն։ Աղբյուրը մանրամասնում է, որ սպասվելիք բեմադրությունն իր մեջ կհամադրի դասական բալետի, ժամանակակից պարի, ինչպես նաև կինեմատոգրաֆի տարրեր։

 

Հայտնի է, որ «Մեծն Գեթսբի» բալետի համար երաժշտությունը գրելու է հայտնի երգահան Կոնստանտին Մելաձեն։ Իսկ պարերի բեմականացմամբ կզբաղվի մեր օրերի ամենապահանջված պարուսույցներից մեկը՝ Դուայթ Ռոդենը։


Բալետի պրեմիերան կկայանա 2014թ. հոկտեմբերին։ Առաջին ցուցադրությունները տեղի կունենան Սանկտ Պետերբուրգում, Մոսկվայում, Կիևում, ինչից հետո կմեկնարկի համաշխարհային շրջագայությունը։
 

Կբեմադրվի Ֆիցջերալդի «Մեծն Գեթսբիի» բալետային տարբերակը