ԱՄՆ-ն Վենեսուելային է վերադարձրել Մատիսի գողացված կտավը

15:53 • 08.07.14

ԱՄՆ-ի իշխանությունները Վենեսուելային են փոխանցել ֆրանսիացի հայտնի նկարիչ Անրի Մատիսի «Հարճը՝ կարմիր տաբատով» (The Odalisque in red pants) կտավը, որը 12 տարի առաջ գողացվել էր Կարակասի Ժամանակակից արվեստի թանգարանից։

 

Ինչպես նշում է Prensa Latina-ն, արժեքավոր կտավի վերադարձի մասին հայտարարել է Վենեսուելայի գլխավոր դատախազ Լուիսա Օրտեգան՝ հավելելով, որ հատուկ ստեղծված հանձնաժողովն ուղևորվել է Միացյալ Նահանգներ։

 

Աղբյուրը մանրամասնում է, որ 1925թ. նկարված կտավը գնահատվել է 3 մլն դոլար։ Հայտնի է, որ 2 շաբաթ անց ստեղծագործությունը կրկին ցուցադրության կհանվի Կարակասում։
 

ԱՄՆ-ն Վենեսուելային է վերադարձրել Մատիսի գողացված կտավը