Հարևանի տան վրա ձվեր նետած Ջասթին Բիբերին մեղադրանք է ներկայացվել

01:14 • 10.07.14

Հանրաճանաչ կանադացի երգիչ Ջասթին Բիբերը խոսափել է իր հարևանի տան վրա ձվեր նետելու պատճառով հետապնդումից և Կալիֆորնիայի դատարանի առջև կկանգնի միայն վանդալիզմի մեղադրանքով, ինչը մանր հանցանք է համարվում: Այս մասին հաղորդում է ria.ru-ն՝ հղում կատարելով Associated Press-ին:


Արտասովոր հարձակումը տեղի է ունեցել տարվա սկզբին: Բիբերի՝ Կալիֆորնիա Կալաբասաս քաղաքի հարևանը բողոքել է, որ երգիչը ձվեր է նետել իր տան վրա և 400 դոլարի չափով վնաս հասցրել իրեն: Միջադեպը նկարահանվել է տեսախցիկով:


Աղբյուրի տեղեկացմամբ՝ հետաքննությունն այսքան ձգձգվել է, քանի որ դատախազները չէին կարողացել որոշել, թե ինչ մակարդակի մեղադրանք պետք է ներկայացվի Բիբերին:
 

Հարևանի տան վրա ձվեր նետած Ջասթին Բիբերին մեղադրանք է ներկայացվել