Աննա Նետրեբկոն ամուսնանում է (լուսանկարներ)
Աշխարհահռչակ ռուս օպերային երգչուհի Աննա Նետրեբկոն, ով վերջերս էր հայտարարել իր ամուսնալուծության մասին, կրկին պատրաստվում է հարսանեկան զգեստով դեպի խորան գնալ։
Ինչպես նշում է Tatler-ը, այս անգամ երգչուհու ընտրյալն է դարձել ադրբեջանցի տենոր Յուսիֆ Էյվազովը, ով աշխատում է La Scala-ի կազմում ու բնակվում Միլանում։
Նշվում է, որ կայանալիք ամուսնության մասին հայտնել է Էյվազովը, ով բազմիցս նույն բեմերի վրա ելույթ է ունեցել անզուգական երգչուհու հետ։ Հիշեցնենք, որ նախկինում Նետրեբկոն ամուսնացած է եղել ուրագվայցի տենոր Էրվին Շրոթի հետ, ումից 1 որդի ունի։













