48 տարի առաջ հուլիսի 13-ին էկրան բարձրացավ «Ինչպես գողանալ միլիոն» ֆիլմը (լուսանկարներ)
1966 թվականի հուլիսի 13-ին էկրան բարձրացավ «Ինչպես գողանալ միլիոն» ֆիլմը` Օդրի Հեփբերնի և Պիթեր Օ’Թուլի գլխավոր դերակատարությամբ, գրում է Ռուսաստանի Առաջին ալիքը:
Ֆիլմի նկարահանումները սկսվում են այն տեսարանով, երբ Հեփբերնի և Օ’Թուլի հերոսները թաքնվում են թանգարանի պահեստասենյակում, որպեսի այնուհետև գողանան «Վեներան»: Այդ տեսարանի նկարահանման համար 11 օր է պահանջվել: Հեփբերնի կենսագիրը հավաստիացրել է, որ գլխավոր դերակատարները անդադար ծիծաղում էին նկարահանման հրապարակում և կորցնում կադրը կադրի հետևից:
















