«Գաղտնի նյութերի» հեղինակը նոր սերիալ կներկայացնի

11:55 • 13.07.14

2015-ին «Գաղտնի նյութեր» սերիալի հեղինակ Քրիս Քարթերը նոր սերիալ կներկայացնի, հայտնում է Associated Press-ը:


Նոր սերիալը՝ «Հաջորդիվ» վերնագրով, ևս գիտա-ֆանտաստիկ բնույթի կլինի:


Ըստ սյուժեի՝ նախկինում իրար անծանոթ մի խումբ մարդիկ հայտնվում են Լոս Անջելեսում, որը լքվել է խորհրդավոր աղետից հետո:


Ներկայում պատրաստվում է միայն մեկ սեզոն՝ ութ ժամ տևողությամբ: Քարթերը նպատակ ունի 99 սերիա թողարկել:


Քրիս Քարթերը, այդուհանդերձ, ասել է, որ իր նոր աշխատանքի համար չի ցանկանում «հետապոկալիպտիկ» պիտակավորումը տեսնել:


Նրա համար ոգեշնչման աղբյուր է ծառայել Դանթեի «Աստվածային կատակերգությունը»:

 

«Գաղտնի նյութերի» հեղինակը նոր սերիալ կներկայացնի