Իսպանիայի Սան-Ֆերմին ամենամյա փառատոնն ավարտվում է ավանդական ցլավազքով (լուսանկարներ)
Իսպանիայում անցկացվող ամենամյա Սան-Ֆերմին փառատոնի ընթացքում իրենց ավանդական ելույթն են ունեցել սուր զգացողությունների սիրահարները:
Ինչպես հայտնում է Корреспондент-ը՝ Իսպանիայի Պամպլոնա քաղաքում անցկացվող 8-օրյա փառատոնի ավարտին ամեն տարի ցլավազք է կազմակերպում, որին հաջորդում է հանրահայտ կորիդան: Ցլավազքի և նման սուր տեսարանի սիրահարներն այստեղ են գալիս աշխարհի տարբեր անկյուններից՝ չվախենալով անգամ վնասվածքներ ստանալուց, քանի որ կատաղի ցլերը հաճախ հարձակվում են նաև հանդիսատեսի վրա:
Այս տարի ցլավազքն այսպես է անցել Պամպլոնայում:





















