Համշենում լույս կտեսնի համշենահայերենով առաջին պարբերականը
Համշենահայերի մի խումբ Համշենի լեզուն և մշակույթը պահպանելու և հետագա սերունդներին փոխանցելու նպատակով պատրաստվում է պարբերական թողարկել, որը կանվանվի «Գոր» (թարգմանաբար՝ կամավորական աշխատանք)։
Համշենահայերենով առաջին պարբերականների նախաձեռնողները կոչ են արել. «Գիրի գոր ունիք, դուք ալ թև ձգեցեք» (մեր կամավոր աշխատանքին դուք էլ մասնակցեք)։
Ինչպես տեղեկացնում է թուրքական Democrat haber կայքը, նախաձեռնող խմբի կազմում համշենահայ հետազոտող, գրող, լրագրող, երաժիշտ և ուսանողներ կան։
Պարբերականի առաջին համարը ընթերցողներին հասանելի կլինի սեպտեմբերին։
Այժմ նախատեսում են թողարկել տարեկան 2 համար։ Պարբերականի նյութերի 90%-ը համշենահայերեն է լինելու։
Համշենահայերեն խոսում են նաև 1915թ.-ին տեղահանված և Վրաստանի Գագրա շրջանում ու Սևաստոպոլում հաստատված համշենցիները։










