Ռումինացի կողոպտիչները 18 մլն եվրո տուգանք կվճարեն Պիկասոյի կտավները գողանալու համար

22:17 • 14.07.14

Բուխարեստի դատարանը 4 ոռւմինացու 18 մլն եվրոյի չափով տուգանք է նշանակել Պիկասոյի, Գոգենի և Մոնեի կտավները գողանալու համար:


Ինչպես հայտնում է Газета.Ru-ն՝ France-Presse գործակալությանը հղումով, դատավճռի համաձայն՝ մեղավորները պարտավորվում են ծածկել թանգարանի ապահովագրական գործակալության՝ կտավների գողացման հետ կապված ծախսերը:


«Մենք կբողոքարկենք դատարանի որոշումը», - հայտարարել է դատապարտյալների փաստաբանը: Նա ասել է, որ պաշտպանությունը չի կարծում, որ նկարներն օրիգինալն են եղել: Նա նաև նշել է, որ ապահովագրական գործակալության վնասի համար պետք է վճարի թանգարանը, քանի որ թանգարանը հանձ է առել ցուցադրություն անցկացնել առանց պաշտպանության հուսալի համակարգի:


2012-ին ասվում էր, որ Ռոտերդամի թանգարանից ցուցադրության ժամանակ 3 րոպեում 7 կտավ է անհետացել՝ Պիկասոյի, Գոգենի և Մոնեի գործերից:

 

Ռումինացի կողոպտիչները 18 մլն եվրո տուգանք կվճարեն Պիկասոյի կտավները գողանալու համար